Առողջապահության նախարարությունն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպել են բժիշկներին տուգանելու նոր մեխանիզմ. ահազանգում է Անուշ Պողոսյանը


Առողջապահության նախարարությունն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպել են բժիշկներին տուգանելու նոր մեխանիզմ. ահազանգում է Անուշ Պողոսյանը
Օգոստոս 4 16:28 2025

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ահազանգում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ կազմակերպել է բժիշկներին տուգանելու նոր մեխանիզմ։

Նա նշել է, թե հիմնականում ցանցային դեղատների աշխատակիցները նկարում են թղթային դեղատոմսերը, ուղարկում են տեսչական մարմին, որից հետո վարչական վարույթի շրջանակներում տուգանում են բժիշկներին:

«Ցանցային դեղատների տերերը մոռացել են օրենսդրության մասին, բժշկական գաղտնիքի մասին, տեսչական մարմինը մոռացել է Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին օրենքը, իսկ ՀՀ ԱՆ-ն խրախուսում է բժիշկներին տուգանելը:

Ի դեպ, այն դեղատները, որոնք նկարում և ուղարկում են այդ դեղատոմսերը, նաև այդ պահին առանց դեղատոմսի վաճառում են դեղերը, քանի որ տեսչական մարմինը խոստացել է չտուգանել նրանց ցանցերը՝ տեղեկատվության դիմաց (պետության հետ բարտեր են անում):

Հաջորդ գրառման ժամանակ կնշեմ այդ ցանցային դեղատների անունները:

Հարգելի՛ բժիշկներ, եթե ձեզ անօրինական տուգանել են, ապա անձնական նամակով դիմեք ինձ...»,- գրել է Պողոսյանը։