ՀԾԿՀ նախագահն ու Ռոմանոս Պետրոսյանը քննարկել են առաջիկա համագործակցության հնարավորությունները


ՀԾԿՀ նախագահն ու Ռոմանոս Պետրոսյանը քննարկել են առաջիկա համագործակցության հնարավորությունները
Հուլիս 30 18:53 2025

Այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։

ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման նախադրյալները