Սևան-Երևան ավտոճանապարհին «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի


Սևան-Երևան ավտոճանապարհին «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի
Հուլիս 28 10:34 2025

Երեկ՝ հուլիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 40-ամյա Գրիգոր Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Սասուն Մ․-ին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։