Երևանում ավտոմեքենայի պայթյունի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ դարձել։
SHAMSHYAN.com-ը գրում է, որ վիրավորներն են՝ Արմավիրի մարզում հաշվառված 21-ամյա Հարություն Ղ․-ն, ում վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գառնիկ Մ․-ն, ում վիճակը նույնպես գնահատվել է միջին ծանրության։
Պարզվել է նաև, որ այդ օրը ժամը 19։50-ի սահմաններում գազաբենզալցակայան են այցելում «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, գազը լիցքավորելուց հետո դուրս են գալիս գազի համար լիցքավորման հատվածից, առաջ ընթանում ու կայանում են ավտոմեքենան՝ բենզինի համար լիցքավորող սարքի մոտ։ Ու մինչ աշխատակիցը կլիցքավորեր ավտոմեքենան՝ սրահում գտնվողներից մեկը ծխախոտ է վառում, ինչից առաջանում է պայթյուն՝ հրդեհի բռնկումով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 24-ին, լրատվամիջոցը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արցախի փողոցում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։