Դավիթ Ղազինյանին հեռացրեցին ՀԷՑ-ից


Դավիթ Ղազինյանին հեռացրեցին ՀԷՑ-ից
Հուլիս 21 20:28 2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ազատվեց պաշտոնից։

 

Տեղեկությունը հաստատել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

 

Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի նոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյաննն այսօր հայտարարել էր՝ «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու»։

 

Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ այս պահին մասսայական ազատումներ չի նախատեսում, բայց ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում։