43-ում զրոյից հաստատ չեն սկսում. Նազենի Հովհաննիսյանը նշում է տարեդարձը


43-ում զրոյից հաստատ չեն սկսում. Նազենի Հովհաննիսյանը նշում է տարեդարձը
Հուլիս 18 11:49 2025

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 43-ամյակը։

 

 Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Առանց իմ բարդ տեքստերի ու խառը հույզերի՝ մտքումս, սրտումս ու հոգումս միայն մի բան է հստակ՝ շնորհակալություն Աստծուն, որ կյանք Է տվել ինձ՝ ամեն օր ապրելու, փոխվելու, մի բանով օգտակար լինելու, իրեն փառք տալու մի համեստ կյանք:

 

Որ իր ստեղծած գեղեցկագույն աշխարհն ընկալելու շնորհ է տվել,

 

որ լավ մարդկանց հանդիպելու բախտ է տվել,

 

որ աննախանձ սիրտ է տվել ու աննահանջ կամք:

 

Որ երգ է տվել, հավերժ սիրո երգ՝ իմ սրտում հնչող, անկախ իմ միայնակ լինել կամ չլինելուց,

 

որ ժպիտով արցունքս ցամաքելու ուժ է տվել ու ծովով իմ կորցրած ավիշը հետ բերելու հնարավորություն:

 

Որ ամեն օր արևածագն ու մայրամուտն եմ տեսնում, ու քանի նրանք կան, ուրեմն կա աշխարհը, կա կյանքի շարունակության անխախտ կանոնն ու մի քիչ էլ կամ ես, ուրեմն անելիք ունեմ դեռ՝ մի ամբողջ ինձ տրվածի հազարապատիկ անելիք...

 

ու չէ

 

բեռ չի

 

կյանք է

 

ապրելու ու մարդ մնալու

 

ու չէ

 

43-ում զրոյից հաստատ չեն սկսում, էշություն,

 

զրոյից, առհասարակ, չեն սկսում, մարդը ծնված օրվանից իր հոգով մի աշխարհ է, ի՞նչ զրո...

 

Ամբողջ

 

43-ում սկսում եմ զուտ մի նոր էջ՝ իմ հաստափոր կյանքի գրքին ավելացնելով մի խտացված տողաՏԱՐԻ՜... որը չի ավարտվի... քանի կա Աստծո օրհնությունը, մարդու ընտրությունն ու ծովասիրուս հավերժությունը։

 

Հ.Գ. էս հուլիսի 18-ն ինչ լավ թիվ էր, ու ինչ լավ է ամեն դեպքում, որ մամաս ինձ լույս աշխարհ բերեց, թե չէ...

 

գոնե մի անգամ արժի ծնվել

 

ու չէ

 

բեռ չի՝

 

Սեր է,

 

անգամ՝ կնճռոտ ճակատագրով

 

տափակ ապրելն էլ մի բան չի (երևի էլի, էնպես չի, որ գիտենք)

 

ավելի լավ է՝ կնճռոտ,

 

օրինակ՝ ի՞նչ վատ կլիներ 43-ը 34 գրեինք, տեղերով փոխեինք ու պլծ... էս ինչ անիմաստ թիվ էր՝ եկավ մեզ կպավ»։