Երեւանյան տան բակում օձ է հայտնաբերվել


Երեւանյան տան բակում օձ է հայտնաբերվել
Սեպտեմբեր 23 09:50 2017

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 6-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: