«Երևան Մոլ»-ի մոտ Mercedes-ը բախվել է Nissan-ին, վերջինն էլ՝ Mistubishi-ին, Mercedes -ը տապալել է նաև վճարովի կայանատեղիի ցուցանակը


«Երևան Մոլ»-ի մոտ Mercedes-ը բախվել է Nissan-ին, վերջինն էլ՝ Mistubishi-ին, Mercedes -ը տապալել է նաև վճարովի կայանատեղիի ցուցանակը
Սեպտեմբեր 23 16:45 2017

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում ՝«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի մոտ, Mercedes մակնիշի 84 AM 444 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan մակնիշի 34 QZ 534 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝ կրկին կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի 20 UU 424 համարանիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը:

Mercedes-ը նաև տապալել է վճարովի կայանատեղիի ցուցանակը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

 Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում