Արտակարգ դեպք Լոռու մարզում. ռեստորանում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով


Արտակարգ դեպք Լոռու մարզում. ռեստորանում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
Սեպտեմբեր 23 10:23 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունոքում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Լոռու մարզում կանանց մասնակցությամբ տեղի ունցած վիճաբանություն-ծեծկտուքի փաստով:

Ժամը 09:00-ի սահմաններում Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Թիֆլիս» ռեստորանային համալիրի մոտ հարձակվել են Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Ալվարդ Նալբանդյանի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ Ա. Նալբանդյանը հայտնել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող, իրեն պատկանող կրպակում իր աշխատակցուհին՝ 58-ամյա Գոհար Գասպարյանը, հարձակվել է իր վրա՝ ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին: Մինչ հետաքննիչը դեպքի հանգամանքները կպարզեր, այս անգամ Ոստիկանություն է դիմում Գ. Գասպարյանը և հայտնում, որ վիճաբանության ժամանակ Ա. Նալբանդյանը ճանկռել է իր ձեռքերը, քաշել մազերը, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում