Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը


Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Հուլիս 7 14:24 2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փողոց) հանրային սննդի օբյեկտում։

 

Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

 

Մասնավորապես՝

 

– օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման համակարգ, որը գտնվել է պլաստմասսայե տարայի մեջ, որը տեղակայված չի եղել այնպես, որ բացառի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը,

– օբյեկտի հատակը, պատերը, սննդամթերք պարունակող աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, որը կբացառեր կեղտի կուտակումը.

– մսի մշակման պահեստային մասում գտնվող սննդային թափոնները տեղավորված չեն եղել փակված կափարիչով համապատասխան բեռնարկղերում.

– սննդամթերքը պահվել է ոչ սննդային արտադրանքի՝ կենցաղային և տնտեսական իրերի հետ։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։