Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» հաշվի չեն առնում անձի ով լինելը


Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» հաշվի չեն առնում անձի ով լինելը
Հուլիս 1 10:13 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը:

 

Խոսքս այս դեպքում Արա Ռոստոմյանի մասին է, ում որդին 44-օրյա պատերազմի նահատակներից է:

 

Արային կալանավորել են մեկ բանի համար, որ նա փորձում է տեր կանգնել որդու թողած գաղափարական հետագծին և թույլ չի տալիս ոչնչացնել մեր հազարավոր հայորդիների արյան գնով ստեղծված արժեքները:

 

Արան և նրա ճակատագիրը կրող մեր շատ հայրենակիցներ պայքարում են արդարության վերականգնման ու մեր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար և նրանց պայքարը վաղ թե ուշ իր հաղթական վերջնագծին է հասնելու»: