ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։
Նա հայտնել է, որ առաջիկա օրերին Բրյուսելում հանդիպումներ են նախատեսված Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բելգիական քաղաքական շրջանակների հետ։
Առանձին հանդիպում է նախատեսված նաև Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գործընկերների հետ։
Այսօր ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակում Գասպար Կարապետյանի հետ քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգային հարցերը։