Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տապալել է սահմանադրական կարգը։
«Ինքն ուզուրպացրել է բոլոր երեք իշխանությունները, ինքը և՛ քննիչ է, և՛դատախազ է, և՛ դատավոր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Զոհրաբյանը նշեց, որ սրա հետ կապված հանցագործության մասին հաղորդում են նախապատրաստելու, աշխատում են դրա շուրջ։