Այսօր՝ հունիսի 29-ին, երրորդ անգամ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ժամը 19:40-ի սահմաններում նշված հատվածում բախվել են «Nissan Sentra» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։