Այս նոր իրավիճակը իշխանության ապօրինությունների ու այլանդակությունների վերհանման առավել ակտիվ շրջան է դառնալու. Տիգրան Աբրահամյան


Այս նոր իրավիճակը իշխանության ապօրինությունների ու այլանդակությունների վերհանման առավել ակտիվ շրջան է դառնալու. Տիգրան Աբրահամյան
Հունիս 29 22:43 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

 

«Սրբազանների կալանավայրում գտնվելը նոր վիճակ է նաև բանտի ու նրա «մշտական» բնակիչների համար. ամեն օր այդ կարգավիճակի ինտելեկտուալ և գաղափարական պատրաստվածության մարդիկ չեն հանդիպում:

 

Որքան էլ իշխանությունը փորձում է հոգևորականներին լռեցնել, մեկուսացնել` չի ստացվելու, ավելին` այս նոր իրավիճակը իշխանության ապօրինությունների ու այլանդակությունների վերհանման առավել ակտիվ շրջան է դառնալու:

 

Պարզապես պետք է իրավիճակն օգտագործել և ճնշումը մեծացնել:

 

Ազատություն բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»: