Այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուիսային հարևանների հետ. Վարդան Ոսկանայան


Այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուիսային հարևանների հետ. Վարդան Ոսկանայան
Հունիս 29 22:23 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

 

«Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուիսային հարևաններ՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

 

Մինչ արհեստածին Ադրբեջանի բռնապետի ողջ քարոզչամեքենան լծված է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ լուտանքներ շաղ տալով, Իսլամական Հեղափոխության Պահապանների հետ առնչակցություն ունեցող իրանական տելեգրամյան ալիքները «գրավիչ թիրախ» են անվանում Բաքու-Ջեյհան նավթատարը, որով ապահովվում է նաև Իսրայելի նավթամթերքի պահանջմունքի նկատելի մասը։

 

Նրանք, որոնք Հայստանում պնդում են, թե պետք է հաշտվել «իրողությունների» հետ, ինչը պարզապես թշնամու «ողորմածությանը» հանձնվելու առաջարկի գեղեցիկ փաթեթավորումն է, չեն էլ պատկերացնում, թե որքան արագ են փոխվում այդ «իրողությունները