Փաշինյանին փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի. Էմանուել Մակրոն


Փաշինյանին փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի. Էմանուել Մակրոն
Հունիս 29 17:07 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը որակել է «շատ լավ»։

 

«Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։

 

Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

 

Խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրա սահմաններից անդին»,- X-ում գրել է Մակրոնը։