Հայաստանը չի շեղվելու ճիշտ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված և տեղեկատվական հարձակում կհրապարակվի. Նիկոլ Փաշինյանի խոսնակ


Հայաստանը չի շեղվելու ճիշտ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված և տեղեկատվական հարձակում կհրապարակվի. Նիկոլ Փաշինյանի խոսնակ
Հունիս 28 12:59 2025

Հայաստանը չի շեղվելու ճիշտ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

«Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարեւոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է։

 

Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքում հրապարակված հերթական կեղծ հոդվածը այդ գրոհի վառ ու ակնհայտ օրինակն է։

 

Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, արտաքին քաղաքական անկախության եւ ժողովրդավարական ընտրության դեմ։ Նպատակը հստակ է՝ խաթարել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու տվյալ դեպքում, մասնավորապես, ստվերել մեր՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությունը։

 

Հակահայկական այս մեխանիզմների գործադրմամբ որոշ կենտրոններ փաստացի խոստովանում են՝ Հայաստանի ընթացքը խանգարում է իրենց ծրագրերին։ Իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ընտրած ուղին ճիշտ է։

 

Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի»,- նշել է նա։