Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչապետին հարիր բառապաշար օգտագործել, ազատվել «դոմփել» ու նմանատիպ այլ բառերից։
Պարզվում է՝ Փաշինյանն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Facebook-ը արգելափակել է Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի մասին նրա ոչ կոռեկտ գրառումը։
Այժմ այդ գրառումն անհասանելի է և, գուցե, սա է պատճառ հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանը սկսի կիրթ բառապաշարով շփվել հանրության հետ։