ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը անակնկալ ընդմիջում հայտարարեց: Նա նշեց, որ «Շտապ օգնություն» պետք է ցուցաբերվի ամբաստանյալներից մեկին: Դատավորը չասաց, թե ում:
Ավելի ուշ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը հայտնեց, որ իր ամուսնու վիճակն է կտրուկ վատացել:
Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն այսօր առավոտից վատ է զգացել, իսկ դատարանում նրա ինքնազգացողությունն ավելի է վատացել: Նա ունեցել է ճնշման եւ ոտքերի ցավի խնդիր:










