Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց, որով 44-օրյա պատերազմում անհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներին ևս երկու ամիս կվճարի 300 հազարական դրամ սոցիալական աջակցությունը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ աջակցության վճարման ժամկետը երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12 մլն 600 հազար հազար դրամ:
Հիշեցնենք, որ աջակցության տրամադրումը դադարեցվել է ապրիլի 1–ին, և ընդունված որոշմամբ նշված ընտանիքները սոցաիալական աջակցությունը կստանան նաև ապրիլ և մայիս ամիսների համար։