Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել, տուժածներ կան


Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել, տուժածներ կան
Հունիս 24 21:49 2025

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Անատոլի Կ․-ի վարած մոտոցիկլը և 67-ամյա Արայիկ Հ․-ի վարած «Isuzu» մակնիշի ավտոմեքենան։

 

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը և ուղևոր, Երևանի բնակիչ 45-ամյա Աննա Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։