«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ


«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ
Հունիս 22 13:46 2025

«Մայ Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան»,- Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան»,- ասաց Վեհափառը՝ հավելելով, որ պատմության ընթացքում տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին․ «Այդ ճանապարհը կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում»,- ասաց Գարեգին Բ-ն՝ նշելով, որ այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում․ «Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունա, ուղիղ հարված հայոց պետականությանը»,- ասաց Գարեգին Երկրորդը՝ շարունակելով․ «Ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի»։
Նրա խոսքից հետո ներկաները միաբերան վանկարկեցին՝ «Վեհափառ, Վահափառ»։