ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բարերար Սամվել Կարապետյանի` փաստաբանների միջոցով հանրայնացված նամակն եմ կարդում, որն ամբողջության մեջ դատաիրավական համակարգի դիագնոզն է:
Ձերբակալող ոստիկանից մինչև քննիչ, դատախազ, դատավոր, որոնց մեծամասնությունը գիտակցում է, թե ինչի տակ է մտնում, ինչին է հանցակից դառնում և իր որոշումներով ինչ փոս փորում իր ընտանիքի, երկրի ապագայի համար:
Այն, ինչ նկարագրում է Սամվել Կարապետյանը, վերջին տարիներին քաղաքական հալածանքների և հետապնդումների միջով անցնող յուրաքանչյուր քաղաքացու, գործչի տեսածն է, որի տակ բոլորն էլ իրենց ստորագրությունը կդնեն:
Բայց կարծում եմ մարդիկ այդ տեքստում այլ բան էին փնտրում, ինչը վերջնամասում կգտնեն` «բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք»»