Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց


Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց
Հունիս 21 10:40 2025

Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան- Փաշինյան հանդիպումն, անշուշտ, պատմականություն ունի: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

 

«Սակայն ես չէի շտապի այդ պատմականությունն անպայման դրական գնահատել, մանավանդ, որ Փաշինյանի ակնկալիքներն, դատելով թուրքական մամուլի արձագանքներից, չեն արդարացնել:

 

Իրանի վրա Իսրայելի հարձակումը որոշակի սառնություն կարող էր առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում. այս երկու երկրներն, այնուամենայնիվ, տարբերվող վերաբերմունք ունեն Իսրայելի և Իրանի հանդեպ:

 

Եվ ուրեմն, Փաշինյանին կարող էր թվալ, թե կարող է խաղալ այս հակասությունների վրա՝ որոշակի առաջընթաց արձանագրելով հայ- թուրքական հարաբերություններում կամ առնվազն՝ դրանք ազատել հայ- ադրբեջանական հարաբերությունների կապանքներից:

 

Ըստ ամենայնի, Փաշինյանի այս ակնկալիքը չի արդարացել:

 

Daily Sabah-ը և Anadolu-ն, օրինակ, նշում են, որ Թուրքիան շարունակում է կապել Հայաստանի հետ կարգավորումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի հետ:

 

Ըստ Ekonomim պարբերականի՝ Թուրքիան փորձում է պահպանել հավասարակշռություն՝ միաժամանակ աջակցելով Ադրբեջանի շահերին և նպաստելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը։

 

Մի խոսքով, Իսրայելի հանդեպ տարբերվող դիրքորոշումը չունի տարանջատող այն մասշտաբը, որ Անկարային ստիպի Հայաստանի նկատմամբ գնալ այնպիսի քայլերի, որոնք ճգնաժամ կարող են հարուցել Ադրբեջանի հետ հարաբերություններում:

 

Սակայն այնպես չէ, որ միայն Բաքվի գործոնն է ազդում Անկարայի դիրքորոշման վրա:

 

Հայ- թուրքական և հայ- ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածությունը Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է արդեն 30 տարի, ու Անկարան, առանց հիմնավոր պատճառների, չի գնա իր քաղաքականության վերանայմանը:

 

Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն»,-գրել է նա։