Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին: Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:
Թուրքական կողմի հայտարարությունը կարդալով՝ պետք է հիշել 1920 թ. նմանատիպ իրավիճակում թուրք արտգործնախարարի հետևյալ նամակ-կարգադրությունը Հայաստանի հետ բանակցողներին. «Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:… Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն…
Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:* Պայքարն ու դիմադրությունը պետք է մնան օրակարգի գլխավոր հարցերը:»