Եռաբլուրին երանի տալու օր... գրել է Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
«Երանի ձեզ, որ չտեսաք ձեր ազգի ամոթն ու խայտառակությունը: Ձեզ մի անգամ սպանեց թուրքը, մեզ՝ ամեն օր: Դուք բարձունքում մնացիք, իսկ մենք՝ ամեն ժամ խորացող հատակում, որտեղ տեղաշարժի ամենաշահավետ միջոցը սողալն է:
Երանի քեզ Դավս: Իմ գոյությունն արդարացնող մենակ մի միջոց կա՝ չհաշտվել, չհանձնվել, չուրանալ: Իրականությունից փախուստը ժամանակավոր է, խիստ ժամանակավոր»: