Փաշինյանը Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի


Փաշինյանը Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի
Հունիս 20 21:24 2025

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։

 

«Նրան ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։

 

Այցի ընթացքում Փաշինյանը եղել է նաև նախակրթարանում և հայկական դպրոցում՝ տեղում ծանոթանալով կրթական ծրագրերին ու համայնքային նախաձեռնություններին։

 

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի առաջ»,- ասվում է հաղորդագրությունում։