Հնարավոր է՝ ագրեսիա լինի ոչ թե Սյունիքի, այլ՝ սահմանագծի այլ ուղղությամբ, բայց նպատակը լինի մեկը՝ ճնշման միջոցով հասնել Հայաստանի կողմից զիջման. Աբրահամյան


Հնարավոր է՝ ագրեսիա լինի ոչ թե Սյունիքի, այլ՝ սահմանագծի այլ ուղղությամբ, բայց նպատակը լինի մեկը՝ ճնշման միջոցով հասնել Հայաստանի կողմից զիջման. Աբրահամյան
Հունիս 20 14:14 2025

Ադրբեջանն ու Թուրքիան հստակ ասել են՝ աշխարհում գերակայող է ուժը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան համարում են, որ 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ժամանակահատվածը, ՀՀ տարբեր տարածքների օկուպացիան, Արցախի հայաթափումը տեղի է ունեցել ոչ թե իրավունքի հրմամբ, այլ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժի գերակայության պայմաններում։

 

«Հիմա, եթե իրենց համար, այսպես կոչված, միջանցքային տրամաբնությունը ռազմավարական խնդիր է ու իրենք Հայաստանի հետ չեն կարողանում լուծում գտնել իրենց պատկերացումների շրջանակներում, ապա որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ ամենը տեղի կունենա ուժի կիրառման միջոցով, ընդ որում, երբ մենք խոսում ենք Սյունիքի մասին, պարտադիր չէ ագրեսիան, էսկալացիոն դրևորումները, հնարավոր մասշտաբային գործողությունները տեղի ունենան բացառապես Սյունիքի նկատմամբ։ Հնարավոր է՝ տեղի ունենան սահմանագծի այլ ուղղությամբ, բայց նպատակը լինի մեկը՝ ճնշման ու սադրանքների հրահրման միջոցով հասնել Հայաստանի կողմից զիջման»,- նշեց Աբրահամյանը։