Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն․ Առաքելյան


Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն․ Առաքելյան
Հունիս 19 23:45 2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

 

«Արդյո՞ք Հայաստանի էներգահամակարգում խնդիրներ կան։ Լիքը։

 

Արդյո՞ք բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը բարձր մակարդակի է։ Ոչ։

 

Բայց։

 

Համաձայն Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքի (ընդունված 1994թ.)

 

Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն:

 

Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում` դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ»: