«Աներկբա է՝ դատարանը ենթարկվել է ՀՀ վարչապետի հրահանգ-պահանջին՝ կալանք կիրառելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ»․ «Միասին» շարժում


«Աներկբա է՝ դատարանը ենթարկվել է ՀՀ վարչապետի հրահանգ-պահանջին՝ կալանք կիրառելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ»․ «Միասին» շարժում
Հունիս 19 17:43 2025

«Միասին» շարժման համակարգող խորհրդի հայտարարությունը․

 

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն արձանագրում է, որ ՀՀ-ում այլևս չի գործում անկախ դատական համակարգը։ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ ուղղորդում է դատարանների և իրավապահ բոլոր համակարգերի գործունեությունը՝ փորձելով Հայաստանում իսպառ ճնշել խորացող այլակարծությունը, վախի ու բռնճնշումների մթնոլորտ հաստատելով։

 

Աներկբա է, որ դատարանն անմիջաբար ենթարկվել է ՀՀ վարչապետի հրահանգ-պահանջին՝ երկամսյա կալանք կիրառելով ազգային բարերար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ, որն ընդամենը հրապարակավ անվերապահ աջակցություն ու հավատարմություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդդեմ Փաշինյանի ծավալած հակասահմանադրական աննախադեպ պայքարի։

 

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը դատապարտում է քաղաքական հետապնդումների նման քաղաքականությունը՝ վստահ, որ Հայաստանում ազատ կամքը ճնշել չի հաջողվելու, Հոգևոր Հայաստանը հաղթահարելու է երկրի հակառակ կողմից եկածների սերմանած վախի, կեղծիքի և ուրացման մթնոլորտը։

 

Ինչպես Բաքվի ապօրինի դատավարություններն են անփառունակ ավարտվելու և ազատ են արձակվելու հայ պատանդները, այնպես էլ Երևանի խամաճիկ դատավորներն ու կամակատար մեղադրողներն են շուտով ամոթից գետնահակ ճանաչելու քաղաքական հալածյալների իրավունքները»։