Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունը․
«Հրավիրում ենք Արցախի մեր զավակներին կիրակի օրը՝ հունիսի 22-ին, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցելու Սուրբ Պատարագին։
Սա մեր հավատքի և նվիրվածության ուխտի օրն է։
Արարատյան շաբաթվա տոները
2025թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն.Ս.Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ և կիրակի օրը՝ հունիսի 22-ին Սուրբ Էջմիածնում մատուցվելու է Սուրբ Պատարագ»։