Ալիևը ժամանել է Թուրքիա


Ալիևը ժամանել է Թուրքիա
Հունիս 19 16:04 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին ժամանել է Թուրքիա, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նախօրեին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել էր, որ այցի ընթացքում երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացումը, որը 2023 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Քահրամանմարաշում կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

 

Ալթունը նշել էր, որ այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային ներկա գործընթացների վերաբերյալ։