Մարդիկ պահանջում են ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն անձամբ գա հանդիպման․ Աբրահամյան


Մարդիկ պահանջում են ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն անձամբ գա հանդիպման․ Աբրահամյան
Հունիս 19 11:46 2025

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

 

«Անհետ կորած մեր զինծառայողների ծնողները երեկվանից ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում:

 

Նրանց պահանջը շատ պարզ է` պարզաբանել, թե ո՞վ է շարունակելու զբաղվել անհետ կորած մեր հայրենակիցների հարցերով (հումանիտար բանակցություններով) և ի՞նչ ազդեցություն է ունենալու ԱԱԾ նոր ղեկավարի նշանակումը անհետ կորած մեր քաղաքացիների ճակատագրի առումով:

 

Սրանից բացի, մարդիկ պահանջում են, որպեսզի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն անձամբ գա հանդիպման` պարզաբանի վիճակը և տա իրենց մտահոգող հարցերի պատասխանը»: