Ռուսաստանցի լրագրող, հրապարակախոս, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ Վլադիմիր Սոլովյովն իր «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Կարեն Կարապետյանին:
«Հայեր, հիշեք դուք ովքեր եք, հզոր երկիր` քրիստոնեական հզոր ավանդույթով, ձեզնից խլում են վերջին սյունը, ինչի վրա հենված է ձեր ազգը: Դուք թուրքոլին (ռուսերեն խոսակցական բառ, նշանակում է թուրք, թուրքամետ) թույլ եք տալիս իր ոտքերը սրբել ձեր սրբության վրա: Մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին, իսկ դո՞ւ, հայ ազգ, դեռ ինչ-որ մասնակցություն ունե՞ս քո երկրի կյանքին, թե շուտով արժանանալու ես այն ճակատագրին, ինչ Արցախի ժողովուրդը: Իմացեք` սա ընտրություն է»,- զգուշացրել է Սոլովյովը:
«Հայ ազգ, մասնակցություն ունե՞ս քո երկրի կյանքին, թե՞ շուտով արժանանալու ես Արցախի ճակատագրին». Սոլովյով (տեսանյութ)


Լրահոս
Փոխոստիկանապետի ուղեկցությամբ Սամվել Կարապետյանին նստեցրին մեքենան և տարան անհայտ ուղղությամբ
18
Հունիս,
2025 03:06
ե