Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանում քանի՞ դպրոց է փակվել. Արթուր Խաչատրյանը՝ Ժաննա Անդրեասյանին


Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանում քանի՞ դպրոց է փակվել. Արթուր Խաչատրյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Հունիս 17 14:10 2025

«Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանում քանի՞ դպրոց է փակվել»,- Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս հարցն ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Նա շարունակեց. «Հարցը ձեզ տալիս ենք, դուք ասում եք՝  Հայաստանում դպրոց չի փակվել։ Հստակ ասեմ՝ կա գյուղ, կա դպրոց, շենք, որտեղ երեխաները դաս են անում։ Հիմա գյուղը կա, շենքը կա, բայց երեխաները դաս չեն անելու։  Շիրակի մարզի Հողմիկ գյուղի դպրոցնում սեպտեմբերի 1-ից դաս չեն անելու, իրենց տեղեփոխելու են Բյուրակն, որը շուրջ 20 կմ հեռու է, կես ժամ՝ մեկ ուղղությամբ գնալ։

Այդպիսի քանի՞ շենք դադարել է, ըստ նպատակահարմարության, օգտագործվել»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Կրկնեմ՝ մենք դպրոցներ չենք փակում, մենք կառուցում ենք նոր դպրոցներ»։

Այնուհետև նշեց. «Ի դեպ, սեպտեմբերից ձեր ասածը տեղի չի ունենալու ձեր ասած դպրոցնում»։