Ի՞նչ գրառում է արել Անդրեի նախկին կինը հայրիկների օրվա առթիվ


Ի՞նչ գրառում է արել Անդրեի նախկին կինը հայրիկների օրվա առթիվ
Հունիս 17 10:59 2025

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը հայրիկների օրվա առթիվ ինսթագրամի սթորի բաժնում հիշեցրել է իր միայանակ երեխա մեծացնելու հանգամանքը՝ նշելով, որ ուժեղ մայրերը նաև հայր են լինում երեխաների համար։

Մեկ այլ գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել իր հայրիկին.

«Ամենամութ ժամերին հայրս դարձավ իմ փարոսն ու հույսը…
Նրա սերը լույս և հենարան է ցանկացած դժվարության մեջ իմ ու դստերս համար։ Շնորհակալ եմ, պապ, որ դու կաս…»։



Օրվա առթիվ սոցիալական ցանցերում գրառում էր կատարել նաև Անդրեն։ Նա տեղադրել էր մի կարճ տեսանյութ ու կից գրել.

«Աղջիկս, դու ես պատճառը, որ այսօր իմ տոնն է… Դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը՝ անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից։Քանի դեռ շնչում եմ, կողքիդ եմ։ Միշտ»։