Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան


Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան
Հունիս 16 21:50 2025

Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ Ոստիկանության պոլիկլինիկայի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 66-ամյա Կարապետ Մ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու 61-ամյա Ալբերտ Կ.-ի վարած «SAIPA» մակնիշի ավտոմեքենան: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: