Լարված իրավիճակ՝ Քասախում․ ոստիկանները բերման են ենթարկում բնակիչներին


Լարված իրավիճակ՝ Քասախում․ ոստիկանները բերման են ենթարկում բնակիչներին
Հունիս 16 09:46 2025

Այսօր՝ վաղ առավոտից, Քասախի բնակիչները կրկին փորձում են փակել են Երևան-Աշտարակ մայրուղին։ Գյուղի տրանսպորտի հարցը դեռ լուծված չէ։ Քասախցիները պահանջում են վերականգնել երթուղում 59 համարի ավտոբուսը։

 

Սակայն մինչև քասախցիներն իրեն խնդրի մասին կհասցնեին բարձրաձայնել, մեծաթիվ ոստիկաններ հավաքվեցին։ Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։

 

Բանն այն է, որ մայրաքաղաքից ընդամենը մետրերի հեռավորությամբ բազմահազարանոց բնակչություն ունեցող համայնքն արդեն մի քանի օր է՝ նախկին մեծ ավտոբուսների փոխարեն սպասարկում են փոքրի ֆորդերը։ Դրանք ֆիզիկապես ի վիճակի չեն տեղափոխելու համայնքի բնակչությանը, որի հիմնական մասը սովորում և աշխատում է Երևանում։

 

Բայց այդ, կրճատվել է նաև երթուղին։ Նոր տրանսպորտը հասնում է մինչև Հալաբյան-Մարգարյան խաչմերուկ, որի դիմաց մարդիկ վճարում են 150 դրամ։

 

Ակցիայի կազմակերպիչները հանդիպել են մարզպետին։ Ասացին՝ վերջին պահին արձանագրել է, որ ի զորու չէ խնդիրը լուծել։