Վթար՝ Վայոց ձորում, ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում, վիրավnր կա


Վթար՝ Վայոց ձորում, ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում, վիրավnր կա
Հունիս 14 21:49 2025

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Գևորգյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ․ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ ՊՆ զինծառայող է, կոչումով՝ մայոր։