Վնասված տանիքներ, տապալված ծառեր․ որոշ մարզերում գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր


Վնասված տանիքներ, տապալված ծառեր․ որոշ մարզերում գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր
Հունիս 14 21:36 2025

Հունիսի 14-ին՝ ժամը 19:30-ից սկսած, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագանքում։