Ճամբարակի դեպքի հետևանքով երևանյան ԲԿ տեղափոխված 3 տուժածից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը` միջին ծանրության. ԱՆ


Ճամբարակի դեպքի հետևանքով երևանյան ԲԿ տեղափոխված 3 տուժածից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը` միջին ծանրության. ԱՆ
Հունիս 12 10:27 2025

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Հիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։