Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Առինջ-Ձորաղբյուր «չարաբաստիկ» խաչմերուկում․ վիրավորներ կան


Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Առինջ-Ձորաղբյուր «չարաբաստիկ» խաչմերուկում․ վիրավորներ կան
Հունիս 11 22:29 2025

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Առինջ-Ձորաղբյուր «չարաբաստիկ» խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 59-ամյա Վահե Վարդանյանի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Գինոսյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ