Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն


Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն
Հունիս 11 20:57 2025

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն. հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Այսօր Ճամաբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման համար։

Շուրջ 282 փրկարարական ծառայողների և ոստիկանների ներգրավմամբ իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև մինչ այդ որոնվող տղամարդու դին։

Պատահարի հետևանքով զոհվել է հինգ անձ։

Շարունակվում են միջգերատեսչական մակարդակով աշխատանքները, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։

Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում սահմանված հերթապահությանը ներգրավված է շուրջ 35 փրկարարական ծառայող’ ընթացիկ խնդիների օպերատիվ կարգավորման նպատակով»,- նշել է ՆԳՆ մամուլի խոսնակը։