Գարեգին Բ-ին չի հետաքրքրում, թե ինչ միջոցներով են եկեղեցիները կառուցվում (տեսանյութ)


Գարեգին Բ-ին չի հետաքրքրում, թե ինչ միջոցներով են եկեղեցիները կառուցվում (տեսանյութ)
Սեպտեմբեր 21 13:19 2017

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը կարծում է, որ եկեղեցիների կառուցման դրամամիջոցների աղբյուրի հարցը պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, այլ ոչ եկեղեցուն:

Լրագրողների հետ զրույցում հարցը՝ համաձա՞յն է այն պնդումներին, որ Հայաստանում միակ ճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է, կաթողիկոսն ավելորդ համարեց:

Ըստ Գարեգին Բ-ի՝ պետք է այնպես անել, որ խաղաղության մեջ ծաղկի այս երկիրը, անկախության ներքո յուրաքանչյուր հայ զգա իրեն ապահով, անվտանգ և լծվի ստեղծագործ աշխատանքի:

Դիտարկմանը, թե ո՞րն է արտագաղթի պատճառները, միգուցե իշխանությունների ոչ արդյունավետ, ոչ արդարացի քաղաքականությո՞ւնն է, Կաթողիկոսը պատասխանեց, որ կդժվարանա հստակ գնահատական տալ:

«Կդժվարանամ ասել, թե ինչն է պատճառը, որ մեր ժողովրդի զավակները թողնում են հայրենիքը, դրանք բազմաթիվ են, զանազան են։ Պետք է բոլորս տեսնենք, ընկալենք, գիտակցենք՝ մենք մշտական պատերազմի առաջ կանգնած ու պատերազմող երկիր ենք, բնականաբար ընտանիքներ կան, որոնք որ ցանկանում են այդ վտանգից զերծ մնալ, այսինքն՝ չվտանգել իրենց զավակների կյանքը։ Երկիրը տնտեսական բլոկադայի մեջ է, և այս տնտեսական վիճակը ևս ազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտման վրա: Շատերը դժվարություններ ունեն՝ աշխատանք չունեն, միջոցներ չունեն և փնտրում են հնարավորություններ այլ երկրներում, որտեղ կկարողանան իրենց կյանքի բարեկեցությունն ապահովել: Այս իրավիճակի մեջ մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը»,-ասաց նա:

Այլ մանրամասներ՝ Armday.am-ի տեսանյութում: