Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի ինքնությունը հայտնի է


Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի ինքնությունը հայտնի է
Հունիս 11 18:02 2025

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը։

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ղուկասյանը, փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի դիերը: Որոնվող քաղաքացիների մեջ է 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը, ում էլ փրկարարներն այս պահին փնտրում են:

 

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ը տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստատություններ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն։