ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Եվս մի խորհուրդ, որը ոչ մեկ չի լսելու, բնական է, քանզի փառասիրությունն ամենատարածված մեղքերից է:
Բայց ասեմ, որ հետո չասեք, թե չեմ ասել:
Քաղաքականության մեջ վաղուց մի շատ տարածված բան կա, երբ «կլիենտին» ոգևորում ես և փուռը տալիս՝ ընթացքում քո նեղ շահը սպասարկելով, նա էլ, կուլ գնալով փառասիրությանը, գնում է այդ ճանապարհով և, տլփ, ընկնում ձորը:
Նրան ասում են, որ հեսա, տե՛ս, տասնյակ հազարներով մարդիկ քո անունն են գոռում, իրականում մարդիկ քեզ են սիրում, ուզում, տենչում, պետք է մի քիչ էլ ու ամբողջ աշխարհը քո ոտքերի առաջ կլինի ու սենց շարունակ… Սա էլ՝ մեր այդ ամենին՝ հեքիաթին հավատում է չնկատելով, որ Քոչարյանը, Սերժը, դաշնակը, լրագրողը և նույնիսկ սկսնակ բլոգերն ուղղակի այս հարիֆին թելով տանում են մատաղ անելու` իրենց նեղ, այդ պահին գոյություն ունեցող նպատակի համար:
Ա՜խ, ինչ սիրուն բան է քաղաքականությունն ու որքա՜ն դաժան նրանց համար, ովքեր իրենց դասերը չեն սովորում»,- գրել է նա: