Գիշերը ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդն ու բժիշկը վթարի են ենթարկվել։
ՀՀ առողջապահության նախարարություից Aysor.am-ին հայտնեցին, որ վթարի հետևանքով տուժել են թե՛ վարորդը, թե՛ բժիշկը։
«Վարորդը տեղափոխվել է Երևան, առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- նշեցին Առողջապահության նախարարությունից։
Բժիշկն ունի կոտրվածք, նա բուժօգնություն է ստանում Մարտունու ԲԿ-ում։