Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ր ծառայողական մեքենայի առջևի նստատեղին երեխա է նստած։
«Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար.
կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:
Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա։
Մեր տեղեկություններով վարորդը տուգանվել է 15 հազար դրամով։