Շենգավիթի թաղապետ. Եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին


Շենգավիթի թաղապետ. Եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին
Հունիս 10 18:18 2025

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել է աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։

«Երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված»,-մասնավորապես գրել է նա։